Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Սովորական ֆաշիզմ

Սովորական ֆաշիզմ
09.09.2024 | 12:08

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում՝ ընդդիմախոսների կալանավորում, դասախոսների հեռացում բուհերից, կրթական ծրագրերի աղավաղում, սոցիալական խնդիրների լուծման պատրվակով քաղաքացիների ահաբեկում, իրավապահ և դատական համակարգի անկախության վերացում, ներքաղաքական կեղծ օրակարգերի գեներացում, ֆեյք լրատվության միջոցով կառավարող խմբակի «գաղափարախոսության» տարածում և այլն, ոչ այլ ինչ է, քան սովորական ֆաշիզմ:

Ֆաշիզմը միայն Հիտլերը կամ Մուսոլինին չէին, ֆաշիզմը իշխանությունների կողմից տոտալ ահաբեկման արդյունքում ձևավորվող գաղափարաբանություն, կենցաղ ու վարք է, որը վաղ թե ուշ բերելու է այդ արհեստական վիճակի փլուզման: Սակայն վատագույնն այն է, որ դրա փլատակների տակ միայն ռեժիմը չի մնում, այն իր հետ կործանում է երկիրը, մարդկային ճակատագրերը, միջազգային հարաբերությունները, տնտեսական և մշակութային շղթաները:

Մի խոսքով՝ Փաշինյանի ֆաշիստական խմբակը չարորակ ուռուցք է, որն իր գոյության երկարաձգման համար սպանում է հենց իրեն սնուցող օրգանիզմը, ոչնչացնում է իր շուրջը գոյություն ունեցող համակարգերը, որի արդյունքում ծագում են միջազգային պրոբլեմներ: Փաշինյանի ֆաշիստական իշխանությունը միջազգային պատուհաս է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ